-
18.06.2017|
02:03
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը այսօր այցելել է արևելյան սահմանագծի հատվածներից մեկը, տեղում ծանոթացել տիրող իրավիճակին և ծառայության ընթացքին:
-
18.06.2017|
02:00
Լեռնային Ղարաբաղում շփման գծում վերջին մեկ օրում 4 հայ զինծառայող է զոհվել։ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ այսօր առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի։ Մահացու հրազենային վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի զինծառայող 20-ամյա Նարեկ Տիգրանի Գասպարյանը:
-
17.06.2017|
17:55
Կանխամտածված սադրանք Ադրբեջանի կողմից. զինված խումբը սպանել է Արցախի պաշտպանության բանակի զինծառայողներ: Այս մասին, թվիթերի իր էջում գրել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
-
17.06.2017|
17:54
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ և ներկա գտնվել այնտեղ «Վերածնված Թալիշ» հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը:
-
17.06.2017|
17:52
Հունիսի 16-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում սկսվել է hայկական կուսակցությունների երրորդ համաժողովը, որին մասնակցում են ՀՀ Ազգային ժողովում ներկայացված կուսակցությունների ու դաշինքների ներկայացուցիչները, արտախորհրդարանական քաղաքական ուժերը և Արցախի Հանրապետության խորհրդարանական ու արտախորհրդարանական քաղաքական ուժերը:
-
17.06.2017|
17:48
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայողներ Վարդան Սարգսյանը, Արայիկ Մատինյանը, Վիգեն Պետրոսյանը հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով։
-
17.06.2017|
17:46
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, որը գտնվում է Արցախում, գիշերը արձագանքել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցներից երեք զինծառայողների զոհվելու դեպքին:
-
17.06.2017|
17:45
Երեկ Արցախի սահմանին Ադրբեջանի կողմից տեղի ունեցավ հերթական ահաբեկչական գործողությունը՝ ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ տեղի ունեցածը յուրաքանչյուրի համար ընդունվում է որպես անձնական կորուստ։
-
17.06.2017|
09:09
Հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը Արցախի ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):
-
14.06.2017|
09:07
Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանում են: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում ասաց, որ «այցը կատարվում է նախնական պայմանավորվածության համապատասխան»: